Արարատ Միրզոյանը Աբդալլահ Բու Հաբիբին ցավակցել է Լիբանանի քաղաքացիների մահվան առիթով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

l-0x0wh-786x458z-1

Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի իր գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ:

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում իմ գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ անդրադարձել եմ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում վերջին զոհերի համար»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում:

Նա նաև ընդգծել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ։

--00—ՅՄ