ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
ՔԿ-ից հորդորել են սպասել պաշտոնական տեղեկատվության Արգիշտի Քյարամյանի հրաժարականի պահով։ «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, օրվա ընթացքում կհրապարակվի համապատասխան տեղեկատվություն»,- 24News-ին ասել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով հրաժարական են տվել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Արդեն առավոտյան հրաժարական ներկայացրեց ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանը։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ