UFC-ի մրցաշար Հայաստանո՞ւմ․ Դանա Ուայթը պատասխանել է հարցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

տւ.jp

UFC-ի նախագահ Դանա Ուայթը Ծառուկյան – Մախաչև մենամարտի նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել Հայստանում UFC-ի հնարավոր մրցաշարի անցկացման վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Կարո՞ղ ենք երբևէ տեսնել UFC-ի մրցաշար Հայաստանում: Այո, այո, միանշանակ: Մենք անպայման կմտածեք այդ մասին»,- պատասխանել է UFC-ի նախագահը։

Նշենք, որ Մախաչևն ու Ծառուկյանը չեմպիոնական գոտու համար կպայքարեն հունվարի 18-ին լույս 19-ի գիշերը Լոս Անջելեսում (ԱՄՆ) UFC 311-ում։ Մարզիկների միջև մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 07։00-ին։

33-ամյա Մախաչևն իր կարիերայում տարել է 26 հաղթանակ և 1 պարտություն։ 28-ամյա Ծառուկյանը 22 անգամ հաղթել է մրցակիցներին, 3 անգամ էլ պարտություն կրել։

--00—ԼՀ