Հայաստանի չեմպիոնն ընդդեմ գավաթակրի. այսօր կկայանա Սուպերգավաթի խաղը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

.

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր՝ փետրվարի 20-ին,  կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ միմյանց հետ կմրցեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիան»: Այս մասին գրում է armsport.am-ը:

Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Յուրա Մահտեսյանը:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Fast Sports-ի և ՀՖՖ յութուբյան ալիքի ուղիղ եթերում:


--00--ԱՀ