ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ջանի Ինֆանտինոն վերընտրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ղեկավարի ընտրությունը տեղի է ունեցել այսօր Ռուանդայում։ Այդ պաշտոնի միակ թեկնածուն 52-ամյա Ինֆանտինոն էր։
Ինֆանտինոն ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016 թվականի փետրվարի 26-ից։ Նրա պաշտոնավարման նոր ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականը։
--00—ԱՊ