ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին ստացված ահազանգի փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այդ օրը ոստիկանություն է դիմել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գլորիա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Աշոտ Վարդանյանը և հայտնել, որ ՍՊԸ-ից գողություն է կատարվել։
Արդեն տեղում ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Բագրատիոն Դարբինյանը ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 12-ի ժամը 18։00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 09;00-ն ընկած ժամանահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանով մուտք են գործել «Գլորիա» կարի ֆաբրիկայի 2-րդ հարկում գտնվող հաշվապահության սենյակ և չհրկիզվող մետաղյա պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար։
Աղբյուրի տեղեկություններով՝ գողը կամ գողերը ֆաբրիկայից հափշտակել են մոտ 18 մլն դրամ։
--0--ԿԿ