ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնոթյան բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աղվերան գյուղում գործող «Ոսկե գետակ» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հայկ Գյուլումյանն ու կրտսեր պարեկ Վիգեն Սիրականյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ