Իսրայելը կռվում է ոչ թե ՀԱՄԱՍ-ի, այլ պաղեստինցի ժողովրդի դեմ․ Պաղեստինի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

դ

Այն, ինչ հիմա անում է Իսրայելը, ոչ թե պատերազմ է ՀԱՄԱՍ-ի, այլ՝ ամբողջ պաղեստինցի ժողովրդի դեմ։ Այդ մասին ասել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեը՝ Փարիզում Գազայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ համաժողովում, փոխանցում է Риа Новости-ն։ 

«Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարում է՝ կռվում են «մարդանման կենդանիների» դեմ, իսկ Իսրայելի վարչապետը կոչ է անում սպանել՝ չխնայելով ոչ կանանց, ոչ երեխաներին. ահա թե ինչ է Իսրայելը կոչ անում իր զինվորներին»,- իր ելույթում նշել է Պաղեստինի վարչապետը։ 

--00—ՍՊ