Իսրայելը մտադիր է երկրորդ հումանիտար միջանցքը բացել Գազայում. Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

դդ

Իսրայելը մտադիր է Գազայի հատվածում երկրորդ հումանիտար միջանցքը բացել ռազմական գործողությունների շրջանից խաղաղ բնակիչներին տարհանելու համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին փոխանցում է Риа Новости-ն․

«Այս հումանիտար միջանցքը թույլ կտա հազարավոր մարդկանց հասնել ավելի անվտանգ տարածքներ», - հայտարարել է Քիրբին՝ ճեպազրույցում:

Հիշեցնենք՝ Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 10,800-ը։



--00—ՍՊ