ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Կալիֆոռնիայի հրդեհները կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր աղետը ավերածությունների և ծախսերի առումով, կիրակի ասել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը:
«Կարծում եմ, որ այդպես կլինի և՛ արժեքի, և՛ ավերածությունների մասշտաբների ու ծավալների առումով»,- ասել է նա NBC-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այդ թեմայով լրագրողների հարցին։
Նահանգապետը հիշեցրել է, որ 2017 թվականի աշնանը Tubbs-ի հրդեհը ոչնչացրել է 5600 տուն, իսկ 2018 թվականին Camp Fire-ը ոչնչացրել է 18000 բնակելի միավոր։ Այն ժամանակ մահացել է 80 մարդ։
Առայժմ հաստատվել է Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով 13 մահ, սակայն զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի:
--00—ՅՄ