Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок2

Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինը Ֆրանսիայի և Ուկրաինայի գլխավոր շտաբների ղեկավարների հետ քննարկել է խաղաղապահների հնարավոր տեղափոխումը Կիև, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինը Կիևում հանդիպել է ուկրաինացի և ֆրանսիացի գործընկերների հետ։ Շտաբների պետերը քննարկել են Ուկրաինայում ցանկացած ապագա անվտանգության ուժերի կառուցվածքը, չափը և կազմը», - ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։

Հայտարարության մեջ չի նշվում Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների անունները, ովքեր մասնակցել են Ռադակինի հետ հանդիպմանը։

--00—ՅՄ