ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մարտի 19-ից անորոշ ժամանակով չեն սպասարկվի շենգենյան և ազգային վիզաների դիմումները:
«Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020 թ. մարտի 19-ից՝ հինգշաբթի օրվանից, փակ կլինի անորոշ ժամանակով: Չեն սպասարկվի շենգենյան և ազգային վիզաների դիմումները: Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում են վիզայի բաժնի պարապուրդի ժամակահատվածին, կչեղարկվեն առանց վերամրագրման հնարավորության: Հետագայում կպահանջվի նոր ամրագրում: Դեսպանությունն իր կայքում կտեղեկացնի, թե երբ կրկին հնարավոր կլինի հերթագրվել, և թե վիզայի բաժինը երբ կսկսի նորից գործել»,- նշված է հայտարարության մեջ: