Իսպանիայի ֆեդերացիայի ղեկավարը ներողություն է խնդրել կին ֆուտբոլիստին համբուրելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

7788a8f0-4045-11ee-bee7-e7a424e715bb-640x375

Իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լուիս Ռուբիալեսը ներողություն է խնդրել կանանց աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մրցանակաբաշխության ժամանակ իսպանացի ֆուտբոլիստին համբուրելու համար:

«Իհարկե, ես սխալվեցի։ Դա տեղի ունեցավ մաքսիմալ էմոցիոնալության պահին, առանց վատ մտադրության, առանց որևէ անազնվության։ Բայց եղավ այն, ինչ եղավ, շատ ինքնաբուխ էր»,-Ռուբիալեսի խոսքերն է փոխանցում AS-ը։

Եզրափակչից հետո Ռուբիալեսի արարքը քննադատության ալիք է բարձրացրել Իսպանիայում և սոցիալական ցանցերում։ Նրան մեղադրել են սեռական բռնության և ոչ պատշաճ պահվածքի մեջ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ