ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Սիրիայի նոր առաջնորդը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին առաջարկել է երկրում ռուսական ռազմաբազաներ տեղակայել։
Անկարայում բանակցությունների ընթացքում Ահմեդ աշ-Շարաան կքննարկի թուրք-սիրիական պաշտպանական դաշնագիրը, հաղորդում է Reuters-ը: Այն կներառի Սիրիայի կենտրոնական մասում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիաբազաների ստեղծումը։ Թուրք հրահանգիչները պատրաստելու են նաև սիրիական նոր բանակի զինվորներին։
Հիշեցնենք՝ Թուրքիայի մերձիշխանական «Türkiye» օրաթերթն իր հերթին ավելի վաղ հայտնել էր՝ Թուրքիան և Սիրիան արդեն ունեն նախնական համաձայնություն առ այն, որ Սիրիայի տարածքում կհիմնվեն երկու թուրքական ռազմաբազաներ։ Եվ հենց այդ հարցն է այսօր քննարկվելու կողմերի միջև։
--00—ՍՊ