ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Հերթական անգամ Սոսի Խանիկյանի վրաերթի գործով դատարանը վերացնում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։ Այդ մասին հայտնում է փաստաբան Թամարա Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ 35-ամյա Սոսի Խանիկյանը մահացել էր 2021 թ․-ի մարտի 1-ի երեկոյան Երևանի Բաղրամյան պողոտայում գրանցված ողբերգական վրաերթի հետևանքով։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկված աղջկան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա, գիտակցության չգալով, մահացել էր։
--00—ՍՊ