ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Թուրքիան կաջակցի Սիրիային վերականգնվելու հարցում, պատրաստ ենք Սիրիային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ Ալ Շարաայի հետ բանակցություններից հետո, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները։
Ահմեդ աշ-Շարաան Թուրքիայի Էրդողանին հրավիրել է մոտ ժամանակներս պաշտոնական այցով այցելել Դամասկոս:
Սիրիայի նախագահն էլ իր հերթին նշել է, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերությունները վերածել խորը ռազմավարական համագործակցության՝ ասելով, թե լիովին համաձայն են Թուրքիայի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերում։
Ահմեդ աշ-Շարաան Թուրքիայի Էրդողանին հրավիրել է մոտ ժամանակներս պաշտոնական այցով այցելել Դամասկոս:
--00—ՍՊ