ՀԱՊԿ քարտուղարությունում քննարկվել է տարածաշրջանում ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

hh

ՀԱՊԿ քարտուղարությունում հանդիպել են կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրեն Ուլարբեկ Շարշեևը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպությունների համատեղ գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը ահաբեկչության և ծայրահեղականության, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում: 


 

--00—ՍՊ