Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

d

 

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
 


Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


 

--00—ՍՊ