ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ռազմական քարտուղար Ռոման Հոֆմանին ուղարկել է Ռուսաստան մի շարք հանդիպումների` երկու երկրների միջև համագործակցությունը համակարգելու և ամրապնդելու նպատակով: Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ Մոսկվայում Հոֆմանը կքննարկի նաև Իսրայելի խնդրանքը Ռուսաստանին՝ միջնորդների միջոցով ճնշում գործադրելու ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածում արմատականների կողմից պատանդներին ազատելու գործարքը առաջ մղելու համար:
Ըստ իսրայելական կողմի վերջին տեղեկությունների՝ Գազայի հատվածում արմատականները շարունակում են պատանդ պահել 59 պատանդի։
--00—ՅՄ