ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ավարտին մոտեցավ 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
6 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 6-11-րդ հորիզոնականները:
Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 4 միավոր:
Վաղը հանգստյան օր է: Հաջորդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:
--00—ՅՄ