Անհայտ անձը բարիկադավորվել է Կանադայի խորհրդարանի շենքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок4

Երեկ անհայտ անձը բարիկադավորվել է Օտտավայում Կանադայի խորհրդարանի շենքում։ Միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան, հայտնել են քաղաքի ոստիկանությունից։

«Սպաները դեպքի վայրում են, տղամարդը բարիկադավորվել է Արևելյան բլոկում (խորհրդարանի - խմբ.): Արևելյան թևը տարհանվել է: Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան, և ոստիկանությունը շարունակում է աշխատել», - ասվում է Օտտավայի ոստիկանության X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ:

Հայտարարության մեջ ոստիկանությունը կոչ է արել քաղաքի բնակիչներին խուսափել դեպքի վայր այցելելուց:

Արդեն այսօր, Օտտավայի ոստիկանությունը հայտարարել է տղամարդու ձերբակալության մասին։ «Տղամարդը ձերբակալված է», - ասվում է X սոցիալական ցանցում հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ միջադեպի հետաքննություն է ընթանում:

--00—ՅՄ