ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Չորեքշաբթի օրվանից Միացյալ Նահանգներում փոթորիկների, ջրհեղեղների և տորնադոների զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում է ABC-ն: CNN-ն ավելի վաղ հաղորդել էր ընդհանուր 7 մահվան մասին Թենեսիում, Միսսուրիում և Ինդիանայում:
«Առնվազն 12 մարդ է մահացել չորեքշաբթի օրվանից անբարենպաստ եղանակի հետևանքով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է ABC-ն, Կենտուկի նահանգում 9-ամյա տղան դարձել է աղետի զոհ, նաև Արկանզաս նահանգում վատ եղանակի պատճառով մահացել է 5-ամյա երեխա։ Բացի այդ, մի քանի մարդ է զոհվել հարավարևմտյան Թենեսիում տորնադոյի հետևանքով։
--00—ՅՄ