ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը և Գուտերեշն ընդգծել են համագործակցության ամրապնդման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

l-0x0wh-1200x699z-0.655

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման (2018թ. օգոստոսից) ժամկետի ավարտի կապակցությամբ` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ դերակատարությունը և Գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։

Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը` միտված խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանմանը՝ խարսխված արդարության և համերաշխության վրա։

--00—ՅՄ