ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Սիրիայի ժամանակավոր նախագահի կրտսեր եղբայրը՝ Մահեր ալ-Շարաան, կղեկավարի Դամասկոսի Հանրապետական պալատի գրասենյակի աշխատանքը, որտեղ գտնվում է պետության ղեկավարի նստավայրը։ Ինչպես հաղորդում է իշխանական Սիրիա հեռուստաալիքը, նա նշանակվել է նախագահական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Նախկինում Մահեր ալ-Շարաան զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը Սիրիայի անցումային կառավարությունում։
--00—ՅՄ