ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներմուծման վրա ընդգրկուն մաքսատուրքերի սահմանումը կփոխի համաշխարհային կարգը, և այս քաղաքականության ակնհայտ հաղթողներից մեկը Չինաստանի նախագահ Սի Ծինփինն է։ Նման կարծիք է հայտնել The Wall Street Journal-ի (WSJ) խմբագրությունը։
Չինաստանն արձագանքել է ԱՄՆ-ի վերջին մաքսատուրքերի բարձրացմանը՝ հաջորդ շաբաթվանից ԱՄՆ ապրանքների համար 34 տոկոս մաքսատուրք հայտարարելով: Այս քայլը հայելային պատասխան է Թրամփի գործողություններին, որոնք բարձրացրել են չինական ապրանքների մաքսատուրքերը։ Բացի այդ, հիշեցնում է հրատարակությունը, Պեկինը մի քանի տասնյակ ամերիկյան ընկերությունների ավելացրել է սև ցուցակում՝ սահմանափակելով նրանց հասանելիությունը ներդրմանը և արտահանմանը:
Բացի այդ, Չինաստանը արտահանման սահմանափակումներ է մտցրել բարձր տեխնոլոգիական արտադրության համար անհրաժեշտ հազվագյուտ հողային մետաղների նկատմամբ, ինչը թերթի կարծիքով կարող է լրջորեն հարվածել մատակարարման համաշխարհային շղթաներին:
The Wall Street Journal-ը ներկայիս իրավիճակը համարում է ռազմավարական նվեր Սի Ծինփինի համար, քանի որ Պեկինը վստահ է, որ կարող է այլընտրանքային աղբյուրներ գտնել կարևորագույն ներմուծման համար: Միևնույն ժամանակ, այն երկրները, որոնք նախկինում ձգտում էին ամրապնդել իրենց տնտեսական կապերը ԱՄՆ-ի հետ՝ հակազդելու չինական ազդեցությանը, այժմ գտնվում են ճնշման տակ: Օրինակ՝ Վիետնամում, Թաիլանդում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում մաքսատուրքեր են սահմանվել համապատասխանաբար 46%, 36%, 32% և 17%: Ճապոնիան և Հարավային Կորեան ստացել են 24% և 25% մաքսատուրքեր: Սա սպառնում է Վաշինգտոնի ջանքերին՝ ստեղծելու տնտեսական և ռազմավարական բլոկ, որը կարող է դիմակայել Պեկինին:
Մինչդեռ ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը կարծիք էր հայտնել, որ առևտրային մաքսատուրքերը ավելի շատ են հարվածում չինական տնտեսությանը, քան ամերիկյանին։
--00—ՅՄ