ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Մոսկվայի Scarlet Sails բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորված «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայությունները։
«Սարգսյանը մահացել է հիվանդանոցում»,- հայտնել է գործակալության աղբյուրը։ Սարգսյանի մահվան մասին տեղեկությունը հաստատել են նաեւ նրա շրջապատից։
Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակելի համալիրում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով Սարգսյանը ծանր վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց։ ՏԱՍՍ-ը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, գրել էր նաև, որ տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։
--00—ՅՄ