ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միխայել Գահլերը կոչ է արել դադարեցնել ԵՄ շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մինչև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանքից ազատվելը։
«Մինչ Իմամօղլուն կալանքի տակ է, մենք պետք է սառեցնենք ԵՄ-ի և անդամ երկրների (Էրդողանի հետ - խմբ.) շփումները քաղաքական մակարդակով: Դա զգալիորեն կուժեղացնի Էրդողանի վրա ճնշումը», - ասել է Գալերը գերմանական Bild թերթին:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ չի աջակցում շփումների ամբողջական խզմանը, քանի որ Թուրքիան «շարունակում է մնալ ԵՄ կարևոր գործընկերը» միգրացիայի, անվտանգության և ուկրաինական հակամարտության հարցերում։ Քաղաքական գործիչը նաև կոչ է արել ակտիվացնել շփումները թուրքական ընդդիմության հետ։
--00—ՅՄ